Տավուշի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Այլ
Ապրիլի 7-ին Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղին հարակից անտառածածկ տարածքում ապօրինի ծառահատում է կատարվում։
Ստուգման ժամանակ նշված վայրում հայտնաբերվել է հատված մեկ հաճարենի և արմատախիլ եղած մեկ բոխի։ Նավուրի բնակիչ 39-ամյա տղամարդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ բենզասղոցով ինքն է հատել հաճարենին և վառելափայտը պատրաստել՝ իր տուն տեղափոխելու նպատակով։
Ըստ նախնական տվյալների՝ բնությանը և պետությանը պատճառվել է 290 հազար դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան