«Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղ Ալկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Օլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ «Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումները Կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնա Գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Արիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը» Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան Թրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն է 

Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն

Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիսապետել է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը՝ ընդառաջ տեղի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի և ծխական համայնքի հրավերին։

Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Սուրբը հավատացյալներին փոխանցել է իր պատգամը՝ ներկայացնելով Կրկնազատիկի հոգևոր խորհուրդը։

«Հայոց Եկեղեցու տոնացույցում Զատկին հաջորդող այս օրը կոչվում է Նոր Կիրակի՝ խորհուրդը նորոգության և նոր կյանքի։ Եթե Սուրբ Զատիկը հաղթանակն է մահվան նկատմամբ, ապա Նոր Կիրակին այդ հաղթանակի պտուղն է՝ մարդու ներսում փթթող նոր կյանքը։ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»,- բարձրաթռիչ հռչակում է օրվա Ավետարանը։ Աստվածային փառքը բնակություն է հաստատում մեր մարդկային բնության մեջ, Կյանքը մուտք է գործում մեր մահկանացու մարմնի մեջ, Լույսը ներթափանցում է մեր մարդկային խավարի մեջ։ Սերն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են «ես»-ի սահմանները։ Աստված հենց այդ սերն է, որ մարդուն բաժնեկից է դարձնում իր աստվածային փառքին։ Աստծո Որդու մարդեղացման խորհուրդը հասնում է գագաթնակետին Զատիկի մեջ, երբ մահը հաղթահարվում է, և կյանքը հաղթանակում։ Բայց Նոր Կիրակին մեզ ասում է՝ Հարությունը պետք է շարունակվի քո մեջ։

Եթե Բանը մարմին եղավ, ապա մենք կոչված ենք դառնալու նոր արարածներ։ Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված․ վերջնակետն Աստծու հետ հանդիպումն է։ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել», բայց Որդին հայտնում է նրան։ Քրիստոս Աստծո մեկնությունն է մեզ համար, աստվածճանաչողության ճանապարհը, Նրա փառքի թարգմանը։ «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը»,- ասում է Քրիստոս՝ ի պատասխան Աստծուն ցույց տալու աշակերտներից մեկի հարցին։ Միդրաշներից մեկը պատմում է, որ Աստված մերժում է Մովսեսի ցանկությունը մտնելու Ավետյաց երկիր։ Նրա համար միջնորդում են երկինքն ու երկիրը, հրեշտակներն ու արդարները… բայց Աստված անդրդվելի է մնում։ Եվ վճռորոշ պահին՝ մահվան ժամին, Աստված համբուրում է Մովսեսին, և մարգարեն մահանում է այնտեղ՝ Մովաբի երկրում։ Նա, ով չէր կարողացել Աստծուն տեսնել դեմ առ դեմ, իր վախճանը գտնում է Աստծո համբույրի մեջ։

Օրվա ավետարանը մեզ ներկայացնում է նույն նպատակակետը։ Այժմ, սակայն, այլևս չկան ո՛չ խոչընդոտներ, ո՛չ էլ խոչընդոտող պատճառներ․ ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ բաժանել Աստծուց․ Իր Որդու մարդեղացմամբ Աստված «համբուրում է» մարդկությանը և ամենքիս առջև բացում հավիտենական կյանքի ճանապարհը՝ մեր Ավետյաց երկիրը․․․»,- նշել է Հայր Սուրբը։

Սուրբ Պատարագի ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբը, արժանապատիվ Տեր Հովսեփ քահանայի ուղեկցությամբ, հյուրընկալվել է ծխական համայնքի մի քանի ընտանիքներում։

Հոգևոր հայրերը Տնօրհնեքի կարգ են կատարել Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս Անդրանիկ Զոհրաբյանի, եկեղեցու բարերար Տիար Էդգար Շաբոյանի և ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եկեղեցու այս տարվա խաչի կնքահայր Գոռ Սահակյանի ընտանիքներում։

Տնօրհնեքի արարողությամբ հոգևորականները ընտանյաց անդամներին փոխանցել են Սուրբ Հարության կենսաբեր ավետիսը՝ որպես անսասան հույսի, մխիթարության և հոգևոր նորոգության աղբյուր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Յուտան» կանգնեցրեց «Լեյքերսին»․ 9 հաղթանակից հետո՝ սառը ցնցուղԱլկարասը չկանգնեց․ 11-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրըՍի Ծինփինի և Թրամփի հանդիպումն ավարտվել է ՇենժենումՕլիվիա Մանը՝ Կոնգրեսում․ քաղցկեղի դեմ պայքարի նոր օրինագիծ«Հիմար կատակ են արել». կրակողը Արցախից է, պատերազմում կորցրել է ոտքը. Մանրամասներ՝ Արևիկում ողբերգական դեպքից Խուլիո Իգլեսիասի դեմ քննություն․ երգիչը հերքում է պնդումներըԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Գորդոն Ռեմզին Հոլիվուդի աստղ ստացավ ու հայտնեց՝ շուտով պապիկ կդառնաԳուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալը ո՞րն է․ Փաշինյան Երբ սպառվում է փաստարկված բացատրության պաշարը, մնում է ագրեսիան. Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասինԱրիանա Գրանդեն՝ Բեն Սթիլլերի նոր «ընտանեկան գլխացավանքը»Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. ՓաշինյանՄոնղոլիայում քաղաքական ցնցում․ խորհրդարանը հաստատել է նախագահի հրաժարականըԹրամփ–Պուտին–Սի հանդիպումը մեկնարկել է․ օրակարգում միջուկային զենքն էԹեյլոր Սվիֆթը վերադարձել է CMA-ի բեմ՝ 13 տարվա դադարից հետոՄիջուկային պատերազմում հաղթող չի լինի․ Սի Ծինփինի կոշտ զգուշացումըԴեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնեմ Մոսկվա, կհանդիպեմ Պուտինի հետ. ՓաշինյանԱՄՆ-ի հետախուզության ղեկավարն ահազանգել է Իրանից եկող սպառնալիքների կտրուկ աճի մասինԱՏԷՍ-ի առաջնորդները 23 կետանոց հայտարարություն են ընդունելՍի Ծինփինը կոչ է արել հրաժարվել Սառը պատերազմի մտածողությունիցԶելենսկի․ Ուկրաինան խաղաղություն է ուզում և միշտ կառուցողական է գործել Ընդդիմությանը առաջարկում եմ սցենար, որը իմ հեռանալով է ավարտվելու. Փաշինյանը դիմելու է ժողովրդինԱՄՆ-ն ու Չինաստանը ձգտում են օգնել Ուկրաինայի պատերազմի ավարտին․ Թրամփ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱնկախության հռչակագրով մենք անցում ենք կատարել Սովետական Հայաստանից Դաշնակցական Հայաստանի. ՓաշինյանԱՄՆ-ի ավիակիր հարվածային խումբը լքել է Պարսից ծոցը․ ուղղությունը Ճապոնիան էՌուսաստանն ու Չինաստանը կարող են անցնել համատեղ սպառազինության մշակմանԹրամփ–Պուտին հանդիպում․ Կրեմլը բացահայտել է գլխավոր թեմանՀայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. ՄիրզոյանՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան
Ամենադիտված