Նեթանյահուն Վենսի հետ քննարկել է Իրանի հետ բանակցությունների ձախողումը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ Իսլամաբադում Իրանի շուրջ բանակցությունների ձախողումը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ՝ նշելով, որ այդ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում էր հարստացված ուրանի Իրանից դուրսբերումը և Իրանին տարիներ շարունակ ուրան հարստացնելու հնարավորությունից զրկելը։
«Երեկ ես խոսեցի փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ։ Նա ինձ զանգահարեց իր ինքնաթիռից՝ Իսլամաբադից վերադառնալիս։ Նա մանրամասն պատմեց բանակցությունների ընթացքի մասին։
Այս դեպքում՝ բանակցությունների ձախողման մասին։ Պայթյունը տեղի է ունեցել ամերիկյան կողմից, որը չէր կարող հաշտվել Իրանի կողմից բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ համաձայնագրերի կոպիտ խախտման հետ», - հայտարարել է վարչապետը կառավարության նիստում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան