«Հեզբոլլահը» ծաղրել է Ուկրաինային
Աշխարհ
Ուկրաինայի հայտարարությունները Իսրայելին և Մերձավոր Արևելքի պետություններին Իրանի դեմ պայքարում և դիմադրության շարժումներում օգնելու պատրաստակամության մասին աբսուրդային են։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քոմատին։
«Ուկրաինան նույնիսկ չի կարող պաշտպանել իրեն. այն չի կարող պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Ինչպե՞ս կարող է մասնակցել դիմադրության կամ Իրանի հետ բախմանը։ Սա աբսուրդ է», - ասել է նա՝ մեկնաբանելով Ուկրաինայի պնդումները, որ ցանկանում է աջակցել և մարզել տարածաշրջանում ուժեր, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին՝ Իրանին և նրան աջակցող ուժերին հակազդելու համար։
Ըստ Քոմատիի՝ շարժումն Ուկրաինան համարում է Իսրայելի դաշնակից, իսկ հրեական պետությունը՝ Կիևի դաշնակից։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան