Ադրբեջանում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջան
Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժերի նոր շարք․ սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ վերջին մեկ օրում արձանագրվել է երկու ստորգետնյա ցնցում Կասպից ծովի ափամերձ հատվածում։
Առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.3 բալ, իսկ երկրորդը հասել է 4.6 բալի՝ Ռիխտերի սանդղակով։ Սեյսմիկ օջախը գտնվել է մոտ 18 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են երկրի հարավում՝ Լենքորանի շրջանում, սակայն լուրջ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նշվում է, որ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը շարունակական բնույթ է կրում․ ապրիլի 8-ին ևս Ադրբեջանի տարածքում մեկ օրվա ընթացքում գրանցվել էր հինգ երկրաշարժ՝ 4.3-ից 5.3 մագնիտուդով։ Մասնագետները շարունակում են հետևել իրավիճակին՝ գնահատելու հնարավոր ռիսկերը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան