Նեթանյահու․ ԱՄՆ-Իրան հնարավոր հրադադարը կարող է փլուզվել ցանկացած պահի
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր հրադադարը կարող է տապալվել ցանկացած պահի՝ պայմանավորված Թեհրանի կողմից համաձայնությունների խախտմամբ։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նման գործողությունները գնահատում է որպես պայմանավորվածությունների բացահայտ խախտում։
Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը իրեն տեղեկացրել է Իսլամաբադում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ըստ նրա՝ ամերիկյան կողմը դժգոհ է, որ Իրանը չի կատարել համաձայնության հիմնական կետերը՝ հրադադար հաստատելու և Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։
Իսրայելի վարչապետը նաև աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ Իրանի նավահանգիստների նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իրանը ապրիլի 11-ին բանակցություններ էին վարել Իսլամաբադ-ում, սակայն շուրջ 21 ժամ տևած քննարկումներից հետո կողմերը չկարողացան հասնել համաձայնության։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան