Պուգաչովայի և Գալկինի դստեր լուսանկարները հիացմուք են առաջացրել համացանցում
Հասարակություն
Համացանցում լայն արձագանք են ստացել խորհրդային և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի և հումորիստ Մաքսիմ Գալկինի դստեր՝ Ելիզավետա Գալկինայի նոր լուսանկարները։ Օգտատերերը հիացմունքով են արձագանքել աղջկա արտաքինին՝ մեկնաբանություններում նրան անվանելով «պարզապես տիեզերք» և ընդգծելով նրա բնական գեղեցկությունը։
Լուսանկարները արվել են ԱՄՆ-ի Թայմս Սքուեր հրապարակում, որտեղ Գալկինը և իր դուստրը հայտնվել են միասին։ Կադրերում նա ներկայացել է առօրյա ոճով, իսկ աղջիկը՝ վանդակավոր վերարկուով և դասական հարդարմամբ, ինչը ևս ուշադրություն է գրավել հետևորդների շրջանում։
Հիշեցնենք, որ Պուգաչովան և Գալկինը ամուսնացել են 2011 թվականին, իսկ 2013-ին սուրոգատ մայրության միջոցով ունեցել երկվորյակներ՝ Ելիզավետա և Հարրի։ Նրանց ընտանիքը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, իսկ երեխաների յուրաքանչյուր հրապարակում մեծ հետաքրքրություն է առաջացնում երկրպագուների շրջանում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան