Կեղծ Windows թարմացումներ են տարածվում․ հաքերները գողանում են օգտատերերի տվյալները
Հասարակություն
Հաքերները սկսել են տարածել կեղծ կայքեր, որոնք առաջարկում են ներբեռնել Windows օպերացիոն համակարգի «վերջին թարմացումները»՝ իրականում տարածելով վնասակար ծրագրեր։ Այս մասին հայտնում է Neowin-ը՝ հղում անելով կիբերանվտանգության մասնագետներին։
Խարդախ կայքերը ամբողջությամբ նմանակում են Microsoft-ի պաշտոնական էջերը՝ մոլորեցնելով օգտատերերին։ Ներբեռնումից հետո համակարգիչը վարակվում է վիրուսներով, իսկ անձնական տվյալները կարող են հայտնվել հանցագործների ձեռքում։ Մասնագետները նշում են, որ նման կայքերը հաճախ ունեն կեղծ հասցեներ, օրինակ՝ microsoft-update, ոչ թե պաշտոնական microsoft.com։
Փորձագետները հիշեցնում են, որ Windows-ի իրական թարմացումները իրականացվում են ավտոմատ՝ համակարգի ներսում, և դրանք պետք չէ ներբեռնել կասկածելի կայքերից։ Օգտատերերին խորհուրդ է տրվում ստուգել թարմացումները միայն Windows-ի պաշտոնական «Update Center»-ի միջոցով՝ խուսափելու տվյալների կորուստից և կիբերհարձակումներից։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան