Եգիպտոսում զինվորականներին թույլատրել են ձերբակալել խաղաղ բնակիչներին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել այն օրինագիծը, որը իրավունք է տալիս զինծառայողներին ձերբակալել խաղաղ բնակիչներին և օգնել ոստիկանությանը: Խաղաղ բնակիչներին ձերբակալել թույլատրող օրինագիծը ընդունվել էր Պորտ Սաիդի անկարգություններից անմիջապես հետո, ուր վերջին տվյալներով զոհվել է 34 մարդ, տեղեկացնում է Голос Росии-ն:
Հիշեցնենք, որ երկրում բախումներն սկսվել էին 2011-ի հեղափոխության հաղթանակի 2-րդ տարեդարձի նշման ժամանակ: Այժմ բախումները շարունակվում են Պորտ Սաիդ նավահանգստային քաղաքում, ուր անկարգությունների արդյունքում զոհվել է 34, վիրավորվել՝ 300-ից ավելի մարդ: Իշխանությունները տանկեր են մտցրել քաղաք, սակայն մարտերը շարունակվում են: Այստեղ բախումների առիթ է դարձել նախորդ տարվա ֆուտբոլային անկարգությունների մեջ մեղադրվող 21 տեղաբնիկներին կախաղան հանելու որոշումը:
Եգիպտոսում չդադարող անկարգությունների պատճառով երկրի 3 նահանգում՝ Պորտ Սաիդ, Սուեզ և Իսմայիլիա, կիրակի օրը Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին արտակարգ իրավիճակ էր հայտարարել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ