Զգուշացում․ Կադաստրի ոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, չբացել
Հայաստան
Կադաստրի կոմիտեն զգուշացնում է․
«Այսօր ծառայություններ մատուցող կազմակերպությունից Կադաստրի կոմիտեն ստացել է տեղեկություն, որ կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրություններ, որոնք որևէ առնչություն չունեն Կադաստրի կոմիտեի գործառույթների հետ։
Այս պահին նամակներն առավելապես ունեն այսպիսի բովանդակություն.
«Booking.com: Refund of 243,360 AMD has been processed. Please verify your card details within 24 hours to receive the money: <հղում>»
ԽՆԴՐՈՒՄ ԵՎ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
Չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ:
Եթե ուղարկվում են հղումներ՝ չբացել դրանք»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան