Ճապոնիայի նոր ռազմականացումը սպառնում է ամբողջ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը. Պատրուշև
Ռուսաստան
Տոկիոն նոր ռազմականացում է իրականացնում իր պաշտպանական կարողությունները մեծացնելու պատրվակով։ «Այդ գործունեությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին և ազգային օրենսդրությանը, խախտում է Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին ակտի դրույթներն ու լրջորեն հակասում է նրա սահմանադրությանը, որը չի ենթադրում հարվածային զենքի առկայություն»,- ասել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ռազմածովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշևը «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ճապոնիայի իշխանությունները նոր ռազմականացման քաղաքականություն են վարում, որը սպառնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը: Պատրուշևը նշել է, որ այսօր Ճապոնիան, «ակնհայտորեն, անտեսում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իր վրա դրված սահմանափակումները»։
«85 տարի անց այն կրկին դառնում է ագրեսիվ ռազմական և քաղաքական խաղացող։ Ճապոնական նավատորմն այլևս ինքնապաշտպանության ուժ չէ, այլ իր հզորությամբ չորրորդը կամ հինգերորդն է աշխարհում: Այն ներառում է ավելի քան հիսուն ականակիր, երկու տասնյակ սուզանավ և նույնիսկ ավիակիրներ»,- ասել է Ռուսաստանի ռազմածովային կոլեգիայի նախագահը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան