Թեհրանում վերաբացվել է Իսպանիայի դեսպանատունը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Իսպանիան վերաբացել է իր դեսպանատունը Թեհրանում: Այս մասին հայտնել է Իրանում Իսպանիայի դեսպանատունը։
«Մենք վերադառնում ենք Թեհրան։ Իրանում Իսպանիայի դեսպանատունը հրադադարից հետո վերաբացվեց։ Դեսպանը դիվանագիտական թիմի և տեղական անձնակազմի հետ վերադառնում է աշխատանքի՝ խաղաղությունը խթանելու մտադրությամբ», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Իսպանիայի դեսպանատունը Թեհրանից տարհանվել էր մարտի 7-ին՝ ռմբակոծություններից հետո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան