Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես Աշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ Փաշինյան Պենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին 

Գեղարքունիքից Սյունիք գնացած մարզպետն ու նրա ունեցվածքը. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնի է նշանակվել 2022 թվականի մարտի 3-ին։ Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ պետական համակարգում և հանրային կառույցներում․ դեռևս 2002 թվականին աշխատել է Կալավանի համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար, ապա 2017–2018 թվականներին՝ Ճամբարակի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական և խորհրդական։

2013–2019 թվականներին Ղուկասյանը եղել է «Թայմ Լենդ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, իսկ 2019–2022 թվականներին զբաղեցրել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պաշտոնյայի հայտարարագրերը՝ պարզելով, որ վերջին տարիներին նրա գույքային և ֆինանսական վիճակը ենթարկվել է էական փոփոխությունների։

2021 թվական
2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ երբ Ղուկասյանը զբաղեցնում էր վարչապետի խորհրդականի պաշտոնը, նա չի հայտարարագրել անշարժ կամ շարժական գույք։
Բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 721,956 դրամ, կանխիկ դրամը՝ 100,000 դրամ։
Նույն տարում նա ստացել է շուրջ 28 միլիոն դրամ վարկ, իսկ տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 38 միլիոն դրամ։2022 թվական
2022 թվականին՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու տարում, նա կրկին չի հայտարարագրել անշարժ կամ շարժական գույք։
Բանկային հաշիվների մնացորդը աճել է՝ հասնելով 1,661,651 դրամի, իսկ կանխիկ դրամը կազմել է 2,300,000 դրամ։
Տարեկան եկամուտը կազմել է 18,130,750 դրամ։

 

2023 թվական
2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյայի ֆինանսական միջոցները պահպանվել են համեմատաբար կայուն։
• Բանկային հաշիվներ՝ 2,858,145 դրամ
• Կանխիկ դրամ՝ 1,200,000 դրամ
• Տարեկան եկամուտ՝ 18,347,748 դրամ
Նույն տարում նա շարունակել է հիպոթեքային վարկի մարումը՝ վճարելով շուրջ 3,200,000 դրամ։

2024 թվական
Ամենաէական փոփոխությունները արձանագրվել են 2024 թվականի հայտարարագրում։
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ նույն տարում Ռոբերտ Ղուկասյանը ձեռք է բերել երկու հողամաս Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ երկուսն էլ նույն օրը՝ 2023 թվականի ապրիլի 7-ին։
Բացի այդ, նա հայտարարագրել է «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից ստացված և վերադարձված փոխառություն՝ շուրջ 35.9 միլիոն դրամի չափով։

Նրա ֆինանսական վիճակը նույն տարում հետևյալն է՝
• Բանկային հաշիվներ՝ 2,342,387 դրամ
• Կանխիկ դրամ՝ 1,100,000 դրամ
• Տարեկան եկամուտ՝ 18,181,044 դրամ

Եկամտի հիմնական մասը ձևավորվել է աշխատանքի վարձատրությունից։
Միևնույն ժամանակ, նրա վարկային պարտավորությունները պահպանվել են՝ տարեվերջին կազմելով շուրջ 28,237,242 դրամ՝ կապված հիպոթեքային վարկի հետ։

Եզրակացություն
Հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2023 թվականը Սյունիքի մարզպետը չի ունեցել անշարժ գույք, սակայն 2024 թվականի հայտարարագրում արդեն հանդես է գալիս որպես հողամասերի սեփականատեր։ Ինչպես, ինչ եղանակով՝ թերևս պաշտոնյաների կողմից պարզելու հարց է։
Միաժամանակ նրա ֆինանսական հոսքերը և հայտարարագրված գործարքները նույն ժամանակահատվածում զգալի ակտիվություն են ցուցաբերել»։

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազություն
Ամենադիտված