«Հրապարակ»․ Նախընտրական բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել
Հայկական Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Էդմոն Մարուքյանի ղեկավարած ԼՀԿ-ի եւ Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի միջեւ նախընտրական բանակցությունները ձախողվել են։
Մարուքյանն ու Աղազարյանը քննարկում էին հունիսի 7-ի ընտրություններին համատեղ մասնակցության ֆորմատը: Նրանց միջեւ համագործակցությունը սկիզբ էր դրվել ամիսներ առաջ, երբ օրակարգ մտած իմպիչմենտի գործընթացին Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը դիտարկեցին Մարուքյանի` որպես վարչապետի թեկնածությունը։
Իսկ նախընտրական ֆորմատը չի կայացել մարտավարական անհամաձայնությունների պատճառով, ԼՀԿ-ն մտադիր է միայնակ մասնակցել ընտրություններին, իսկ Աղազարյանի թիմի մասով դեռ վերջնական որոշում չկա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան