CNN. Ռուբիոն կմասնակցի Իսրայել-Լիբանան բանակցություններին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին, հաղորդում է CNN-ը։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ամերիկյան մայրաքաղաքում կայանալիք բանակցություններին կներկայացնեն նաև Պետդեպարտամենտի խորհրդական Մայք Նիդհեմը և Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան։
Իսրայելը և Լիբանանը կներկայացվեն դեսպանների մակարդակով։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ հրամայել է Լիբանանի հետ ուղիղ բանակցություններ սկսել շիաների «Հեզբոլլահ» շարժման զինաթափման և հակամարտությունը «հնարավորինս շուտ» լուծելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան