Պուտինը Ինդոնեզիայի նախագահին ինքնաեռ է նվիրել
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյին ինքնաեռ է (սամովար) նվիրել, հայտնում է Antara գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Մոսկվայում բանակցություններից հետո Պուտինը անձամբ Պրաբովո Սուբիանտոյին ուղեկցել է մինչև նրա ծառայողական մեքենան։ Բաժանվելուց առաջ երկու երկրների ղեկավարները նվերներ են փոխանակել։ Պուտինը Պրաբովո Սուբիանտոյին նվիրել է ինքնաեռ, իսկ Ինդոնեզիայի նախագահը, ի պատասխան, նրան նվիրել է ծաղկաման և Բորոբուդուրի ճավայական տաճարային համալիրի մանրանկար։
Գործակալությունը նշում է, որ երկու ղեկավարներն էլ շնորհակալություն են հայտնել նվերների համար։ Նվերների փոխանակումը խորհրդանշում է հարգանք, բարեկամություն և երկու երկրների ցանկությունը՝ ամրապնդելու այդքան երկար գոյություն ունեցող ամուր երկկողմ հարաբերությունները, ընդգծում է Antara-ն։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան