Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Նորվեգիայում կենսաբազմազանության ոլորտին նվիրված աշխատանքային ծրագրին
Այլ
Նորվեգիայի Շրջակա միջավայրի գործակալության (NEA) հրավերով ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է կենսաբազմազանության ոլորտին նվիրված համապարփակ աշխատանքային ծրագրին, որը միավորում է քաղաքականության, իրականացման և նորարարական լուծումների առանցքային ուղղությունները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAP) մշակման և իրականացման փորձը, ինչպես նաև Նորվեգիայում բնության վերականգնման ոլորտում իրականացվող ծրագրերը։
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել տարածքային պահպանության այլ արդյունավետ միջոցառումներին (OECMs), հաշվետվողականության և գնահատման մեխանիզմներին, ինչպես նաև էկոհամակարգերի քարտեզագրման նպատակով արբանյակային տեխնոլոգիաների կիրառմանը։
Հանդիպումը կարևոր հարթակ է հանդիսացել փորձի փոխանակման և համագործակցության զարգացման համար՝ ուղղված կենսաբազմազանության պահպանության և կայուն բնապահպանական կառավարման առաջխաղացմանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան