Ինչն է ամենակարևորը Ռուսաստանի համար սպառազինությունների վերահսկման հարցում․ Պեսկով
Ռուսաստան
Ռուսաստանի համար միջուկային զենքի վերահսկողության բոլոր հարցերը հիմնարար են։ Այս մասին ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ատոմային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) տասնմեկերորդ վերանայման համաժողովը տեղի կունենա Նյու Յորքում՝ ապրիլի 27-ից մայիսի 22-ը։ Պեսկովին հարցրել են, թե ինչն է ավելի կարևոր Ռուսաստանի համար՝ հրթիռների քանակական սահմանափակումները, թե Եվրոպայում ԱՄՆ միջուկային բազաների աշխարհագրությունը, և արդյոք Մոսկվան ունի որևէ կոնկրետ առաջարկներ սպառազինության վերահսկողության վերաբերյալ՝ չեղյալ հայտարարված New START-ի համատեքստում։
«Լսե՛ք, այս պահին ամեն ինչ բացարձակապես հիմնարար է։ Բոլոր համատեղ հնարավորությունների քննարկումը կարևոր է», - պատասխանել է Կրեմլի խոսնակը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան