ԵՄ-ն քննադատում է ԱՄՆ-ի քայլը․ Օրմուզի նեղուցի արգելափակումը «մեծ վնաս» է հասցնում
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական միությունը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի արգելափակումը՝ այն գնահատելով որպես լուրջ վնաս հասցնող քայլ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Անվար Ալ-Անունիը հայտարարել է, որ նման սահմանափակումները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն մերժում է ցանկացած գործողություն, որը սահմանափակում է նավարկության ազատությունը, որը երաշխավորված է միջազգային իրավունքով։ Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Վաշինգտոնը սկսել է վերահսկել նեղուցով անցնող որոշ նավերի շարժը։
ԱՄՆ-ը ապրիլի 13-ին հայտարարել էր Հորմուզի նեղուցում սահմանափակումներ կիրառելու մասին, որոնք վերաբերում են միայն այն նավերին, որոնք շարժվում են դեպի Իրանի նավահանգիստներ կամ դուրս են գալիս դրանցից։ Միաժամանակ նշվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի գործողությունները չեն տարածվում Պարսից ծոցի այլ երկրների ուղղությամբ ընթացող նավերի վրա։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան