ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Այլ
ԱԺ լիագումար նիստում այսօր քննարկվել է ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է անցյալ տարի աշնանը ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահուն կիրարկման և ընդհանուր տրամաբանության ապահովման անհրաժեշտությամբ:
«Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են անցումային շրջանում բուհերի ընդունելության գործընթացի անխոչընդոտ անցկացմանը, ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման մարմինների ընտրության գործընթացին»,- զեկուցել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել՝ կան նաև որոշակի խմբագրական փոփոխություններ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան