Ուկրաինան և Գերմանիան պատրաստվում են կնքել լայնածավալ համաձայնագիր՝ կապված դռոնների արտադրության հետ։ «ՈւՆԻԱՆ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիը՝ ընդգծելով, որ կողմերը արդեն սկսել են «հիմնարար փաստաթղթի» մշակումը։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է երկու երկրների միջև պետական մակարդակով համագործակցության նոր ձևաչափին, որը կարող է դառնալ Եվրոպայում այս ոլորտում ամենախոշոր համաձայնագրերից մեկը։ Զելենսկին նաև նշել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի ամենակարևոր գործընկերներից մեկը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Կիևը արդեն ունի սեփական հեռահար հրթիռներ և ներկայումս զինված է ավելի լավ, քան երբևէ, ինչի պատճառով չի զգում Taurus հրթիռների անհրաժեշտություն։