Պուտինը հաստատել է Ռուսաստանի Հանրային պալատի նոր կազմը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Հանրային պալատի 40 անդամների կազմը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է «Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի մասին» դաշնային օրենքի հիման վրա։ Հրամանագրով հաստատվել են այն անձինք, որոնք ընդգրկվելու են կառույցի կազմում։
Հանրային պալատը Ռուսաստանի պետական և հասարակական ինստիտուտների միջև կապ ապահովող մարմին է, որի անդամները մասնակցում են հասարակական վերահսկողության և կարևոր հարցերի քննարկմանը։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ