Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը
Հասարակություն
Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդը։
Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստել է այս հանգրվանին։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին, ովքեր իրենց նպաստն ունեցան այս ծայրահեղ անարդար գործընթացի դեմ պայքարի մեջ։
Խստիվ դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից Դավիթ Մինասյանի հանդեպ իրականացվող հետապնդումը, ինչը հանգեցրել է նրա առողջության վատթարացմանը, կրթության ու կրոնական իրավունքների ոտնահարմանը։ Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Դավթին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան