Երևանում 62-ամյա տղամարդը բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել
ՏեսանյութերԱպրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ