Վենսը Ուկրաինային զենքի մատակարարումների դադարեցումը համարում է ԱՄՆ-ի գլխավոր նվաճումներից մեկը
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումը համարում է ներկայիս վարչակազմի հիմնական նվաճումներից մեկը։
«Ես ասել եմ, որ մենք պետք է դադարեցնենք Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորումը։ Եվ ես ակնհայտորեն դեռ հավատում եմ դրան», - ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Ջորջիայի պետական համալսարանում կայացած ֆորումում։
«Եվ սա այն բաներից մեկն է, որով ես ամենից շատ հպարտանում եմ մեր վարչակազմում. մենք Եվրոպային ասել ենք, որ եթե դուք ուզում եք զենք գնել, կարող եք, բայց Միացյալ Նահանգները այլևս զենք չի գնում և չի ուղարկում այն Ուկրաինա։ Մենք պարզապես դադարեցրել ենք այդ բիզնեսը։ Այնպես որ, դա շատ լավ բան է», - հավելել է փոխնախագահը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան