ԱՄՆ-ը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառություն իրականացնող նավի վրա հարված հասցնելու մասին
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Խաղաղ օվկիանոսում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ գտնվող նավին՝ սպանելով չորս մարդու, ասվում է ԱՄՆ Հարավային հրամանատարության հայտարարության մեջ։
«ԱՄՆ Հարավային հրամանատարության հրամանատար Ֆրենսիս Դոնովանի հրամանով, ապրիլի 14-ին «Հարավային նիզակ» համատեղ աշխատանքային խումբը մահացու հարված է հասցրել նավին», - ասվում է X կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը շարժվում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան