CENTCOM-ը հայտնել է, որ Իրանի հակամարտության ժամանակ վիրավորվել է 399 ամերիկացի զինծառայող
Աշխարհ
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) խոսնակ կապիտան Թիմ Հոքինսի խոսքով՝ Իրանի կողմից իրականացված հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 399 ամերիկացի զինծառայող, ըստ Associated Press-ի։
Հոքինսի խոսքով՝ 354 զինծառայող արդեն վերադարձել է ծառայության։ Associated Press-ի տվյալներով՝ ամերիկացի զինծառայողների շրջանում պաշտոնական զոհերի թիվը 13 է։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Իրանի իշխանությունները որոշեցին փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի դեմ ագրեսիան աջակցող երկրների հետ կապված նավերի համար։
Ապրիլի 7-ին Վաշինգտոնը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա զինադադարի մասին։ Իրանի շտապ բժշկական օգնության կազմակերպության տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ԱՄՆ-Իսրայել հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան