Հայաստանում եզդիական համայնքին առնչվող խնդիրները հասցեավորում եմ ամենօրյա ռեժիմով․ Անահիտ Մանասյան
Այլ
Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր ուղերձում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան-ը շնորհավորել է Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ․
«Հայաստանում եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։ Թող այս տոնը Հայաստանում ապրող եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության խորհրդանիշ՝ բերելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ ձեր ընտանիքներին ու համայնքին։ Հայաստանում եզդիական համայնքին առնչվող խնդիրները հասցեավորում եմ ամենօրյա ռեժիմով: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում առանձնակի կարևորում եմ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների լիարժեք երաշխավորումը։ Կարևորում եմ յուրաքանչյուրիս շարունակական և հետևողական աշխատանքը՝ ուղղված մեր երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք ապահովմանը և արդյունավետ պաշտպանությանը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մեր երկրում հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա արժանապատիվ կյանք և ինքնության ազատ արտահայտման հնարավորություն։ Շնորհավոր Մալաքե Թաուս։
Ջերմ բարեմաղթանքներով՝ Անահիտ Մանասյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ