ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը գնահատել է դաշինքի ապագան
Աշխարհ
Նորվեգիայի ֆինանսների նախարար և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ դաշինքը կարող է դադարել գոյություն ունենալ մոտ ապագայում։ Նա այս մասին հայտարարել է դանիական TV2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Բնության օրենք չէ, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա։ Եվ դա չի նշանակում անգամ, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի հաջորդ տասը տարիների ընթացքում», - ասել է նա։
Ստոլտենբերգը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դուրս գալ ՆԱՏՕ-ից իր առաջին ժամկետի ընթացքում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ