Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Թբիլիսին չի կարողանա հետևել ԵՄ արտաքին քաղաքականությանը մինչև այդ միությանը միանալը
Աշխարհ
Հաշվի առնելով ներկայիս անվտանգության մարտահրավերները՝ Վրաստանը չի կարողանա համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը, մինչև չդառնա Եվրամիության լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
«Հաշվի առնելով ներկայիս անվտանգության մարտահրավերները՝ մենք պետք է չափազանց զգույշ լինենք ցանկացած գործընթաց գնահատելիս, առավել ևս՝ արտաքին քաղաքականության կոնկրետ միջոցառումներ ձեռնարկելիս։
Մենք երբեք թույլ չենք տա մեզ լրացուցիչ սպառնալիք ստեղծել մեր ազգային շահերի համար՝ պարզապես վիճակագրության բարելավման համար։
Հետևաբար, մինչև Վրաստանը չդառնա Եվրամիության լիիրավ անդամ, նրա համար դժվար կլինի լիովին համապատասխանել ԵՄ արտաքին քաղաքականությանը», - ասել է Բոչորիշվիլին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան