Ռուսաստանը շարունակաբար պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք պետք է իմանանք, թե ինչպես են ընթանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնված բանակցությունները, որոնք մենք ողջունել ենք և շարունակում ենք արտահայտել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու դրանք», - ասել է նախարարը։
Ապրիլի 12-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ միջնորդությունը ներկայումս դադարեցված է ամերիկացիների աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան