Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու համար
Աշխարհ
Թուրքիան ջանքեր է գործադրում տարածաշրջանում Իրանի շուրջ ճգնաժամի պատճառով լարվածությունը նվազեցնելու համար և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք նախաձեռնություններ ենք ձեռնարկում լարվածությունը նվազեցնելու համար։ Մենք պետք է լիովին օգտագործենք ժամանակավոր հրադադարի համաձայնագրերով բացված հնարավորությունների պատուհանը», - ասել է Էրդողանը խորհրդարանում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ։
Նա մեղադրել է Իսրայելին հակամարտության կարգավորման գործընթացը խափանելու փորձերի մեջ։
«Հրադադարից դժգոհ Իսրայելի կառավարությանը չի կարելի թույլ տալ խափանել այս գործընթացը։ Եթե մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, դա տեղի կունենա սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) հակառակ։ Իսրայելը խաթարում է խաղաղության ցանկացած հույս», - նշել է Էրդողանը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան