Կիրանցի դպրոցականներն Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, խաղաղությունը սա է. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
Հայաստանի ու Ադրբեջանի միջև այսօր խաղաղություն է հաստատված, որն ունի ուժեղ իրավական հիմք, Կառավարության ծրագրի (2021-2016 թթ.) 2025 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ, տվյալ դեպքում նկատի ունեմ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ այն, որ Կիրանցի դպրոցը Ադրբեջանի հետ սահմանից 50 մետր հեռավորության վրա է գտնվում, այլևս սարսափելի չի հնչում Կիրանցի դպրոցի աշակերտների համար։
«Նրանք այսօր Ադրբեջանից 50 մետր հեռավորույթյան վրա դասի են գնում, իսկ 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում, խաղաղությունը սա է»,-ընդգծեց վարչապետը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան