Իսրայելը, Լիբանանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ուղիղ բանակցություններ սկսել
Աշխարհ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելը և Լիբանանը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բոլոր կողմերը համաձայնել են սկսել ուղիղ բանակցություններ», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ կողմերը կհամաձայնեցնեն հանդիպման ժամանակն ու վայրը։
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցություններ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ բանակցությունները կպահանջեն աշխատանք՝ հաշվի առնելով «տասնամյակների պատմությունը և դժվարությունները»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան