Արսեն Թորոսյանը հանդիպել է ԱՄԿ ներկայացուցչին․ քննարկվել են սոցիալական գործընկերության և աշխատատեղերի ստեղծման հարցերը
Այլ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին։
Քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել են սոցիալական երկխոսության ամրապնդման, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքին․ այս համատեքստում քննարկվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանված առաջնահերթություններն ու դրանց իրականացման ընթացիկ փուլը։
Շեշտադրվել է, որ վերոնշյալ պայմանագիրը որակապես նոր մակարդակի է բարձրացնում սոցիալական գործընկերությունը՝ ամրապնդելով պետություն–գործատու–արհմիություն կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան