ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել մոտ 10,000 լրացուցիչ զորք
Աշխարհ
Պենտագոնը առաջիկա օրերին լրացուցիչ զորքեր կուղարկի Մերձավոր Արևելք, The Washington Post (WP)-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
Պաշտոնյայի խոսքով՝ զորակազմը ներառում է 6000 զինվոր՝ USS George H.W. Bush ավիակիրի գլխավորած հարվածային խմբի կազմում։ Ապրիլի վերջին տարածաշրջան կժամանեն նաև լրացուցիչ 4200 ծովային հետևակայիններ։ Աղբյուրը բացատրել է, որ ԱՄՆ վարչակազմի գործողությունները, ենթադրաբար, ուղղված են Իրանին ստիպելու համաձայնության գալ հակամարտությանը վերջ դնելու համար։
Պենտագոնի տվյալներով՝ Մերձավոր Արևելքում ներկայումս տեղակայված է մոտ 50,000 զինվոր։ Թերթի կողմից հարցազրույց տված ռազմական փորձագետները կարծում են, որ լրացուցիչ ուժերը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM) կտան «ավելի շատ տարբերակներ», եթե ԱՄՆ-Իրան բանակցությունները ձախողվեն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան