Մեղրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք
Գիտություն և Մշակույթ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2026 թվականին Մեղրի քաղաքը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։ Այդ կապակցությամբ ապրիլի 16-17-ը Մեղրիում և Ագարակում իրականացվելու են մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
«Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում ապրիլի 16-ին մի շարք միջոցառումներ են նախատեսված։
Բացման միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՊՀ անդամ երկրների պաշտոնական պատվիրակություններ և մշակույթի ոլորտի գործիչներ, ԱՊՀ երկրների Գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան