Ժաննա Անդրեասյանը և Յագոդա Լազարևիչը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները
Այլ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տեսահանդիպում է ունեցել Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչի հետ։
Տեսահանդիպումը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի նախապատրաստական աշխատանքների քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, իսկ սերբական կողմից՝ Յագոդա Լազարևիչը: ԿԳՄՍ նախարարը կարևորել միջկառավարական հանձնաժողովի ձևավորումը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ինստիտուցիոնալացման կարևոր հարթակ։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան