Այսօր 100 ծառ և թուփ է տնկվել
Հայաստան
Մեկ շաբաթում՝ ապրիլի 13-19-ը, Երևանում կտնկվի 1000 ծառ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի Հերացի և Կորյուն փողոցների հանգույցում իրականացվում են լայնածավալ ձևավորման աշխատանքներ՝ դեկորատիվ ծառերի, թփերի և մշտադալար բույսերի կիրառմամբ: Այսօր 100 ծառ և թուփ է տնկվել: Իրականացվում են նաև ոռոգման համակարգերի անցկացման աշխատանքներ, և նախատեսվում է, որ մայիսին տարածքը լիովին ապահովված կլինի ոռոգման ջրով։
Յուրաքանչյուր ծառատեսակ ընտրվում է՝ հաշվի առնելով Երևանի բնակլիմայական պայմանները, և միայն համապատասխան տեսակներն են կիրառվում քաղաքային միջավայրում։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան