Հայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին Պաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին #ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Հայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարում Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով 

Ոստիկանության գվարդիայում պատրաստվածությունն ու կազմակերպվածությունը բարձր մակարդակի վրա են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրենին

Իրավունք

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 15-ին Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Սարգսյանը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գործընկերներին՝ ընդգծելով, որ բազմաշերտ համագործակցությունը ՆԳ նախարարության ամբողջ մանդատի շրջանակում է։

Արփինե Սարգսյանը կարևորել է, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, կիսում են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը՝ ջանքերը կենտրոնացնելով ռազմավարական թիրախային ուղղությունների վրա։ Նրա խոսքով՝ միջազգային գործընկերների նման մոտեցումը և համատեղ իրականացվող նախաձեռնությունները վկայում են համագործակցության նոր մակարդակի մասին և խթանում հավակնոտ ծրագրերի մշակմանը։

Նախարար Սարգսյանը նշել է, որ նախկինում խոցելի համարվող ուղղություններով, այդ թվում՝ ՄԻԵԴ վճիռների կատարման մասով կա դրական առաջընթաց։

ՆԳ նախարարը կարևորել է օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտի վերափոխման համատեղ հանձնառությունը՝ ընդգծելով այն մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում Զանգերի կենտրոնի ներդրմանը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման համատեքստում կարևոր նշաձող է։

Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխն իր հերթին բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ գործընկերությունը և նշել , որ համագործակցության օրակարգը շարունակում է ընդլայնվել՝ ընդգրկելով թիրախային նոր ուղղություններ։

Կարևորվել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման ուղղությամբ վերապատրաստումների շարունակականությունը։

Պատվիրակության անդամները ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջել են Ոստիկանության գվարդիայի վարչական համալիրում, ծանոթացել ստորաբաժանումների աշխատանքին։

Մոնիթորինգի վարչության ծառայողները ներկայացրել են սոցիալական հարթակներում զանգվածային միջոցառումների վերաբերյալ հրապարակումների մշտադիտարկման ուղղությամբ աշխատանքի առանձնահատկությունները։

Ներկայացվել է խաղարկային իրավիճակ, որի ընթացքում Գվարդիայի ծառայողները ցուցադրել են հավաքների ժամանակ ծառայության կազմակերպման գործընթացն ու կարգախմբերի աշխատանքի առանձնահատկությունները։

Կարևորվել է զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ Բանակցային ոստիկանության դերը։

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև հասարակական կարգի պահպանության ստորաբաժանման անձնակազմի պատրաստվածությանն ու համալրվածությանը։

Ներկայացվել է Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավվածության, ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման ուղղությամբ մանրամասներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարիԻրանը թույլ է տվել, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունը ընդլայնվի մինչև Հնդկական օվկիանոսՀայաստանը մասամբ պարզեցրել է ավտոբուսների և միկրոավտոբուսների ներմուծումը Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց Լեհաստանում հրկիզել են Ուկրաինային ինտերնետով ապահովող Starlink-ի ցամաքային կայանըԳերմանիայում քարերով հարձակվել են Մերցի կուսակցության գրասենյակի վրաՔաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. ՍարգսյանՊապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերինԹուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցելՊաշտպանության նախարարության խիստ նախազգուշացումը․ հայտարարություն Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն ՍիմոնյանԹուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում.օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասինԸստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին#ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըՎենեսուելայի նախագահի ներկայացուցիչը խոստացել է անցկացնել ընտրություններԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհըՀայաստանի արտահանումը 8 ամսում նվազել է մոտ 5 տոկոսով․ Պապոյանը դա վատ արդյունք չի համարումԼոս Անջելեսում տիֆի բռնկում է գրանցվելՍիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Իտալիան ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Լուսին երկու տիեզերագնաց ուղարկելու ծրագրումՕբաման քննադատել է Թրամփի՝ մի շարք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տուն արգելելու որոշումըՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 51-ը միացել է Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությանը«Ջերմուկ Գրուպ»-ին խոշոր արտոնություն. Կառավարությունը հաստատեցՌոյթերս. Նեթանյահուն կարող է հանդիպել Ռուբիոյի հետ ԱՄՆ այցի ընթացքումԹուրքիայից Ռուսաստան մեկնող ինքնաթիռում երկու ուղևորուհու ինքնազգացողությունը վատացել էԶելենսկին հայտարարել է, որ առանց Արևմուտքի օգնության Ուկրաինան չի կարող խոցել բալիստիկ հրթիռներըՀյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվելու իր միջուկային զենքից Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծըԹրամփը մտադիր է Սի Ծինփինի հետ քննարկել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտՆոր խուզարկություն․ «Առինջ մոլի» տնօրենի տուն են մտելԷրդողանը ԱՄՆ-ը անվանել է Թուրքիայի հեղուկացված բնական գազի հիմնական մատակարար Պետական աջակցությամբ ներդրվում են ստանդարտացման մեխանիզմներ. Գևորգ ՊապոյանԻ՞նչ փոփոխություններ կլինեն առողջության ապահովագրությունում (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)ԱՄՆ-ը և Չինաստանը երկարաձգել են իրենց առևտրային համաձայնագրի ժամկետը մինչև հունվարի 10-ը Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը ԹՐԻՓՓ–ին նվիրված միջոցառման են մասնակցել. հայտնի է՝ ինչ է քննարկվել Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորելու է «Համերաշխություն» դաշինքի ցուցակը Գավառի ՏԻՄ ընտրություններում«Արձանագրված խնդիրները բազմաթիվ են». ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց Բայրամով. TRIPP-ը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման համարԱրտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոցՍի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է դառնան գործընկերներ, այլ ոչ թե մրցակիցներ #ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ«Ջերմ ողջույններ Սյունիքից». ԵՄ դեսպաններն այցելել են Մեղրիի լեռնանցք Կառավարությունը հրապարակել է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ խոստացված 74-էջանոց զեկույցըՀայաստանի հավաքականը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 բրոնզե մեդալովՍոսկ խոսքեր չեն, այլ ըստ էության ուղղակի սպառնալիք. Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունները «Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու»․ Սամվել Կարապետյանը՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին«Սա հարձակում է կրոնական ազատության դեմ»․ Գարեգին Երկրորդի փաստաբանը՝ քրեական հետապնդման մասինԹրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո
Ամենադիտված