Ինդոնեզիայում անհետացել է ուղղաթիռ, որի մեջ ութ մարդ է եղել
Աշխարհ
Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտան նահանգում ութ մարդ տեղափոխող ուղղաթիռը անհետացել է ռադարներից, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղական որոնողական-փրկարարական գործակալությանը։
Ըստ գործակալության՝ տեղական Matthew Air Nusantara ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը թռչում էր տարածաշրջանի քաղաքների միջև։ Օդանավի հետ կապը կորել է թռիչքից կարճ ժամանակ անց։ Օդանավում եղել են անձնակազմի երկու անդամ և վեց ուղևոր։
Ինդոնեզիայի իշխանությունները մոտ 20 փրկարար են ուղարկել այն տարածք, որտեղ, ենթադրաբար, տեղի է ունեցել անհետացումը։ Գործողությանը մասնակցել է նաև Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռը։


















































Ամենադիտված
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել