Արևմուտքում ծաղրել են Զելենսկու առաջարկը
Համաշխարհային Մամուլ
Իռլանդացի լրագրող Չեյ Բոուզը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ որի՝ Կիևը կարող է պաշտպանել ԱՄՆ-ին Իրանի սպառնալիքից։ Սոցիալական ցանցում կատարած գրառմամբ նա նշել է, որ նման հայտարարությունները հակասում են Ուկրաինայի ներկա իրավիճակին։
Բոուզի խոսքով՝ մինչ Զելենսկին խոսում է այլ երկրների պաշտպանությունից, Ուկրաինան ինքը շարունակում է բախվել լուրջ անվտանգային խնդիրների։ Նա նշել է, որ Ռուսաստանը գիշերը հարվածներ է հասցրել անօդաչու սարքերի արտադրության օբյեկտներին և զինամթերքի պահեստներին՝ ընդգծելով, որ նման պայմաններում Զելենսկու հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է Եվրամիությանը միանալ նույնիսկ 100 տարի անց, եթե Բրյուսելը նման որոշում ընդունի այդ ժամկետում։ Նրա խոսքով՝ Կիևի համար առավել շահավետ է ինտեգրվել Եվրամիությանը, քան միանալ ՆԱՏՕ-ին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի անդամակցությունը կարող է ուժեղացնել միությունը մարդկային ռեսուրսներով և տեխնոլոգիաներով։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին