Ուկրաինան նոր օգնություն կստանա․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է, որ հինգ երկիր համաձայնել է միջոցներ հատկացնել Ուկրաինայի զինված ուժերին զենք գնելու համար ՆԱՏՕ-ի նախաձեռնության՝ PUR ծրագրի շրջանակներում։
Նրա խոսքով՝ Լիտվան, Էստոնիան, Բելգիան, Նիդեռլանդները և Նորվեգիան համաձայնել են միջոցներ հատկացնել այս նպատակով։ Մեծ Բրիտանիան նույնպես կշարունակի Կիևին անօդաչու թռչող սարքեր մատակարարել, իսկ Կանադան, իր հերթին, կաջակցի երկրի պաշտպանական ջանքերին։
Ապրիլի 15-ին Ռամշտայնի հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ուկրաինայի ֆինանսավորման ծախսերը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների միջև անհամաչափորեն են բաշխվում։
Ռյուտեի խոսքով՝ դաշինքի նպատակն է ապահովել ավելի արդար և կանխատեսելի մոտեցում «Ուկրաինայի պաշտպանական ջանքերին աջակցելու համար»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն