Պիստորիուսը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հասցեին
Աշխարհ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել Ուկրաինայում խաղաղության բանակցությունները: Նա այս հայտարարությունն արել է Ռամշտայնի կոնտակտային խմբի նիստից հետո, հաղորդում է РБК-Украина-ն:
«Այսպես կոչված՝ ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունները ներկայումս կասեցված են: Բայց ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը երբեք լուրջ չի ընդունել դրանք: Ահա թե ինչու է ավելի կարևոր աջակցել Ուկրաինային», - հայտարարել է Պիստորիուսը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ «որոշ երկրների կարճատես գործողությունները» հանգեցրել են Ռուսաստանի բյուջեի համալրմանը Մերձավոր Արևելքում պատերազմով:
«Մինչդեռ, խաղաղության բանակցությունները կանգ են առել», -հավելել է նախարարը:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին