Ֆրանսիան չեղյալ է հայտարարել Deyna լցանավի՝ մարտ ամսին հայտարարված կալանքը
Աշխարհ
Ֆրանսիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել Deyna լցանավի կալանքը, որը, ենթադրաբար, ռուսական «ստվերային նավատորմի» մաս էր կազմում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Միջերկրական ծովի պրեֆեկտուրայի մամուլի ծառայությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ապրիլի 15-ին Մարսելի դատարանը տանկերի սեփականատեր ընկերությանը պարտավորեցրել է տուգանք վճարել «նավի սեփականության իրավունքի ապացույց չներկայացնելու (դրոշի բացակայություն) համար»։ Տուգանքը հետագայում փոխանցվել է Ֆրանսիայի բռնագրավված ակտիվների կառավարման և վերականգնման գործակալության հաշվին։
Այս ֆոնին՝ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պրեֆեկտը չեղյալ է հայտարարել Deyna տանկերի կալանքը։
«Տանկերն արդեն լքել է Ֆրանսիայի տարածքային ջրերը», -ընդգծել է Միջերկրական ծովի պրեֆեկտուրայի մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին