Խամենեիի խորհրդականը սպառնում է Հորմուզի նեղուցի մոտ խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը
Աշխարհ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային սպառնացել է խորտակել ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցի մոտակայքում՝ ամերիկյան շրջափակման շրջանակներում՝ հաղորդում Է CNN հեռուստաալիքը:
Խորհրդականը զգուշացրել է, որ ամերիկյան ռազմանավերը գտնվում են իրանական բալիստիկ հրթիռների հասանելիության գոտում։
«Ամերիկյան ռազմածովային ուժերն այժմ գտնվում են մեր հրթիռային կայանքների նշանառության տակ, և դրանք բոլորը կխորտակենք, թույլ չենք տա, որ դրանցից որևէ մեկը փախչի»,- ասել է նա։
«Ամենայն հավանականությամբ, մեր եղբայրները տեղաշարժել են կայանքները, և հիմա դրանք թիրախավորում են ավիակիր «Աբրահամ Լինքոլնը» և բոլոր ամերիկյան ռազմանավերը»,- նշել է Ռեզային։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին