Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը նոր կայք է գործարկել
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը՝ police.mia.gov.am -ը:
Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն է ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումը։
Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է ամպային տիրույթում, արագագործ է և ծավալուն։
Կայքում գործում է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։
Տեխնիկական լուծումների արդյունքում կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։
police.mia.gov.am -ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է ՆԳՆ ոստիկանության օպերատիվ գործառույթներին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին