ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հետևանքների մասին
Աշխարհ
Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Բրյուսելի հակառուսական պատժամիջոցներին հետևելը ծանր հարված կհասցնի կովկասյան հանրապետության զբոսաշրջության ոլորտին և կզրկի այն Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումներից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը, հաշվի առնելով Բրյուսելի ապակառուցողական պահանջները, ծանր հարված կհասցնի Վրաստանի զբոսաշրջության ոլորտին և կվտանգի Վրաստանում և Ռուսաստանում ապրող ազգականների միջև շփումը, որոնք կկորցնեն միմյանց հետ նորմալ հանդիպումներ ունենալու հնարավորությունը։ Ավելին, Վրաստանը ստիպված կլինի միանալ մեր երկրի դեմ էներգետիկ էմբարգոյին», -ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Ռուսաստանը հանրապետության նավթամթերքի և բնական գազի հիմնական և հուսալի մատակարարներից մեկն է։
«Եվրամիությանը անդամակցելը նաև կնշանակի, որ Վրաստանը կկորցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ արտոնյալ առևտրային կարգավորումները, որոնք նրա հիմնական շուկաներն են», - Զախարովայի մտքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստին»


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին