Մակրոնը կոչ է արել «Հեզբոլլահին» զինաթափվել
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցություն է հայտնել Իսրայել-Լիբանան հրադադարին։
Մակրոնը մտահոգված է, որ այն «կարող է արդեն խաթարվել շարունակվող ռազմական գործողությունների պատճառով»։
«Ես կոչ եմ անում ապահովել Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի երկու կողմերում քաղաքացիական անձանց անվտանգությունը», - գրել է նա X-ում: «Հըզբոլլահը պետք է վայր դնի զենքերը: Իսրայելը պետք է հարգի Լիբանանի ինքնիշխանությունը և դադարեցնի պատերազմը»։
Գիշերն Իսրայելի և Լիբանան միջև 10-օրյա հրադադար է ուժի մեջ մտել։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին