Ֆիդանը Անթալիայում տարածաշրջանի ԱԳ նախարարների հետ կքննարկի Իրանի հարցը
Աշխարհ
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարները Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումում կքննարկեն Իրանի շուրջ հակամարտության և տարածաշրջանային հարցերի լուծման տարբերակները, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտգործնախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 17-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհյուրընկալի Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հանդիպումը։
Հանդիպումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ներտարածաշրջանային լուծումների մշակման վրա», - ասել է աղբյուրը։ Աղբյուրը հավելել է, որ հանդիպումը կանցկացվի փակ դռների հետևում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին